Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում նկարագրված են անձի՝ հոգեբանական բարեկեցության և քաղաքական առաջնորդի ընտրության գործոնների փոխկապվածությունը դուրս բերող հետազոտության տվյալները: Ներկայիս պայմաններում, երբ հասարակության զարգացման սոցիալական, քաղաքական, տնտեսական իրավիճակը դինամիկ բնույթ է կրում, ի թիվս այլ գիտությունների, հոգեբանական գիտությունը նույնպես մեծ ուշադրություն է սկսել դարձնել բարեկեցության հայեցակարգին, քանի որ վերջինս հանդիսանում է անձի և հասարակության կենսամակարդակը մատնանշող թերևս կարևոր ցուցիչներից մեկը: Հետազոտությունը իրականացվել է երկու փուլով։ Հետազոտության առաջին փուլին մասնակցել են 100 անձ, իսկ երկրորդ փուլին 15 փորձագետ՝ 8 հոգեբան, 7 քաղաքագետ։ Հետազոտության տվյալների վերլուծության արդյունքում նշանակալի կապ է հայտնաբերվել՝ սեռի և հոգեբանական բարեկեցության ցուցանիշների միջև X2 =5,657; p&lt;0.05, ինչպես նաև տարիքի և հոգեբանական բարեկեցության ցուցանիշների միջև՝  X2 =35.907;  p&lt; 0.05։ Սպիրմանի կորելյացիոն գործակցի կիրառման արդյունքում բացահայտվել է, որ հոգեբանական բարեկեցությունը կորելյացիոն կապի մեջ է գտնվում առաջնորդի ընտրությունը պայմանավորող գործոնների հետ՝ p &lt;0,05-ից:  Փորձագիտական հարցման արդյունքները ցույց են տվել, որ կախված քաղաքացու կարիքներից, վերջինս  ընտրում և կարևորում է  առաջնորդի մեջ այն գործոնները, որոնք ապագայի հեռնակարում կարող են բավարարման միջոց հանդիսանալ:</jats:p>

Show More

Keywords

հոգեբանական են բարեկեցության առաջնորդի որ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect