Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հետազոտության արդիականությունը պայմանավորված է իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնախնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ բարձրագույն կրթության համակարգում, որոնք կարող են հիմնված լինել եվրոպական իրավաբանական կլինի-կաների գործունեության լավագույն փորձի վրա, որն էլ ուսումնասիրվել է սույն հետազոտության մեջ:Հետազոտության նպատակն է իրավաբանական կլինիկաների գործունեության հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների առաջարկումը ՀՀ–ում իրավաբանական կլինիկական կրթության հեռանկարային զարգացման համատեքստում: Հեղինակային արդյունքները հանգում են հետազոտության ներածության մեջ առաջքաշված հետևյալ եզրահանգումների հիմնավորմանը․1. ՀՀ բուհերում իրավաբանական կլինիկական դասընթացները նպատակահարմար է նախատեսել ուսումնական պլանով, ինչը կնպաստի ավելի արդյունավետ ընթացակարգերով և մեծ թվով ուսանողների ներգրավմանը, ինչպես նաև իրավաբանական կլինիկական կրթության ծրագրերում, 2. բուհերի իրավաբանական կլինիկաները պետք է ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություն ստանան պետությունից, ինչը կհանգեցնի կլինիկաների գործունեության խթանմանը, պետության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապի ամրապնդմանը։ Հետազոտության տեսական արդյունքները կարող են կիրառվել իրավաբանական կլինիկական կրթության հիմնախնդիրներին նվիրված տեսական հետազոտություններում, ինչպես նաև իրավաբանական կլինիկաների վերաբերյալ օրենսդրության մշակման գործընթացում:</jats:p>