Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է կրիմինալիստիկայի գիտության համակարգի տեսական խնդիրների ուսումնասիրմանը: Հոդվածում հեղինակը համակողմանի հետազոտել է կրիմինալիստիկայի գիտության համակարգի երրորդ բաժինը, հանրային մեղադրանքի պաշտպանության տակտիկայի պատմական ասպեկտները և ներկա վիճակը, ինչպես նաև հանրային մեղադրանքի պաշտպանության տակտիկայի արդի հիմնահարցերը և զարգացման հեռանկարները: Այդ նպատակով հեղինակի կողմից ուսումնասիրվել, քննարկվել և վերլուծվել են հարցի վերաբերյալ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան երկրների կրիմինալիստ գիտնականների աշխատություններում տեղ գտած կարծիքներ, տեսակետներ: Հանրային մեղադրանքի արդյունավետ պաշտպանության համար կրիմինալիստիկական հանձնարարականների մշակման անհրաժեշտությունը ներկայումս, հեղինակի կարծիքով, այլևս վիճելի գիտական խնդիր չէ, քանի որ այն հիմնավորվել է և պայմանավորված է ոչ միայն տեսության, այլ նաև դատական քննության պրակտիկայի կարիքներով: Հետազոտման արդյունքում հեղինակի կողմից հոդվածում ամփոփ ներկայացվել են հանրային մեղադրանքի պաշտպանության տակտիկայի էությունը և համակարգը:</jats:p>