Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Աշխատանքը խորքային և մանրամասն ուսումնասիրություն է, որն ընդգրկում է «պար» արմատի ծագումնաբանական, իմաստաբանական առանձնահատկությունները հայերենի տարբեր ժամանակահատվածներում և բառակազմական հնարավորությունների արտահայտությունը գրական հայերենում: Այն մի կողմից` տարժամանակյա քննություն է` «պար» հասկացության իմաստային զարգացումների դիտարկմամբ, մյուս կողմից` համաժամանակյա քննություն` «պար» եզրույթով բաղադրությունների վերլուծությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել «պար» արմատի նրբիմաստներին, բազմիմաստությանը և իմաստային փոփոխություններին: Առանձնացվել են նաև «պար» արմատով բաղադրված նորակազմությունները, որը կարևոր է հայոց լեզվի բառապաշարի ուսումնասիրության տեսանկյունից։ Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, «պար» արմատը ոչ միայն պահպանել է իր հնագույն իմաստները, այլև հարստացել է նորերով՝ պայմանավորված մշակութային և հասարակական փոփոխություններով։ Բառակազմության տեսանկյունից այն դրսևորում է մեծ բազմազանություն՝ լինելով բազում ածանցավոր, բարդ և հարադրավոր բառերի հիմք։ Դրանց մի մասը պահպանել է իր գործածությունը, մինչդեռ որոշ բառեր դարձել են հազվադեպ կամ հնացած։ </jats:p>