Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Միլան Կունդերայի «Կեցության ան-տանելի թեթևությունը» փիլիսոփայական վեպի կեցության թեթևության ու ծան-րության վերացական հասկացությունները կերպարների միջոցով: Գլխավոր կեր-պարները՝ բժիշկ Թոման, նրա կինը՝ Թերեզան, սիրուհին՝ Սաբինան, և Սաբինայի սիրելին՝ Ֆրանցը, տարբեր մոտեցումներ ունեն այս հասկացությունների նկատ-մամբ: Վեպում թեթևությունն ու ծանրությունն անընդհատ միահյուսվում են և ստեղծում ներքին բախումներ ու տառապանք։ Կունդերայի վեպի հերոսներն ապ-րում են մի աշխարհում, որտեղ կեցության թեթևությունն ու ծանրությունը՝ որպես հակադիր ուժեր, թափանցում են նրանց յուրաքանչյուր գործողության, յուրաքանչ-յուր ընտրության մեջ: Այդ ուժերը դառնում են ոչ միայն ստեղծագործության փիլի-սոփայական ֆոնը, այլ նաև որոշիչ գործոններ հերոսների կյանքում: Ուսումնասիրության խնդիրն է բացահայտել կեցության թեթևության և ծանրութ-յան միջև կապը՝ որպես փիլիսոփայական կատեգորիաներ, և թե ինչպես են դրանք ազդում մարդու ազատության և ճակատագրի վրա: Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է գրականության մեջ էքզիստենցիալ հարցերի նկատմամբ աճող հետաքրքրությամբ, ինչպես նաև գրա-կան ստեղծագործության համատեքստում փիլիսոփայական հասկացությունների ուսումնասիրմամբ: </jats:p>

Show More

Keywords

են փիլիսոփայական ու Ուսումնասիրության կեցության

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect