Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ուսումնասիրության նպատակն է՝ 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին հեղինակների՝ Սրբուհի Տյուսաբի «Մայտա», «Սիրանուշ», «Արաքսիա կամ վարժուհի», և Սիպիլի «Աղջկան մը սիրտը» վեպերի օրինակով ցույց տալ ռոմանտիզմի դարաշրջանի գրական տեքստերը՝ որպես ռոմանտիկական սիրո փիլիսոփայական-մարդաբանական մեկնաբանության և մշակութաբանական ֆենոմենի ձևավորման հնարավորություններ, ինչպես նաև՝ ընդգծել ռոմանտիկ սիրո և ռոմանտիկ դիսկուրսի խորքային կապը անհատի ինքնիրացման կարիքների և հնարավորությունների հետ:
 Ուսումնասիրության խնդիրն է՝ փիլիսոփայական-մարդաբանական դիսկուրսի միջոցով ընդգծել ռոմանտիկ սիրո արտահայտություններով պայմանավորված այն բոլոր փոփոխությունները, որոնք նյութականացվում և իրացվում են արևմտահայ կին հեղինակների վեպերում և առկա են սուբյեկտ և սուբյեկտիվություն կատեգորիաների իմաստաբանական տիրույթների բազմաչափության մեջ:
 Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ժամանակակից մարտահրավերների տիրույթում 19-րդ դարի երկրորդ կեսի ռոմանտիկական վեպի նորովի բացահայմամբ, ինչը պատմամշակութային համատեքստում հակադրվում է վերլուծության ավանդական մոդելին: Արևմտահայ կին հեղինակների՝ Սրբուհի Տյուսաբի և Սիպիլի, ռոմանտիկական տեքստերը (վեպերը) ուսումնասիրել ենք փիլիսոփայական-մարդաբանական պատկերավորման, կանանց ազատագրության համատեքստում սոցիալ-մշակութային և աշխարհայեցողական փոխակերպությունների, ինչպես նաև՝ նշանագիտության տեսանկյուններից:</jats:p>